14:30  ,  9 հունվարի, 2019

«Բավարիան» ձեռք է բերել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնին

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Բենժամեն Պավարի հաջորդ ակումբը կլինի Մյունխենի «Բավարիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանական «Շտուտգարտում» հանդես եկող 22-ամյա պաշտպանը Գերմանիայի չեմպիոնին կմիանա 2019-ի հուլիսի 1-ին եւ կկնքի 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ նշվում էր, որ «Շտուտգարտը» Պավարի տրանսֆերի դիմաց պահանջում է 35 միլիոն եվրոյից ավելի:

Բենժամեն Պավարը 2016-ին ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Շտուտգարտ»: Այս ամռանը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում նա Ֆրանսիայի հավաքականի առանցքային խաղացողներից էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում