13:43  ,  9 հունվարի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտի» վստահ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 122:95 հաշվով հաղթել է «Նյու Յորքին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կլեյ Թոմփսոնը, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 43 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ատլանտայի» խաղացող Ջոն Քոլինսը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» – «Վաշինգտոն»՝ 132:115 (32:29, 36:16, 36:33, 28:37)

«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 115:123 (16:38, 27:25, 36:29, 36:31)

«Մայամի» – «Դենվեր»՝ 99:103 (18:24, 34:25, 24:27, 23:27)

«Տորոնտո» – «Ատլանտա»՝ 104:101 (28:31, 28:26, 24:20, 24:24)

«Օկլահոմա» – «Մինեսոտա»՝ 117:119 (23:29, 41:35, 29:32, 24:23)

«Ֆինիքս» – «Սակրամենտո»՝ 115:111 (35:32, 18:40, 33:14, 29:25)

«Գոլդեն Սթեյտ» – «Նյու Յորք»՝ 122:95 (31:25, 30:24, 33:19, 28:27)

«Կլիպերս» – «Շառլոտ»՝ 128:109 (33:24, 29:33, 24:20, 42:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում