17:15  ,  9 հունվարի, 2019

«Ռեալը» չի ծրագրում հեռացնել Սոլարիին

Մադրիդի «Ռեալը» չի ծրագրում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, հաղորդում է Cadena Cope-ը:

Արգենտինացի մասնագետը պաշտոնանկ կարվի միայն մրցաշրջանի երկրորդ հատվածը ձախողելու դեպքում:

Սոլարին «Ռեալի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2018-ի նոյեմբերին: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հիշեցնենք, որ Սանտյագո Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, տարել 11 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի: ԱՄԷ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնությունից հետո մադրիդցիները չեն հաղթել 2 խաղ անընդմեջ:

Պրիմերայի 18-րդ տուրից հետո «Ռեալը» 30 միավորով 5-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում