13:20  ,  9 հունվարի, 2019

Դավիդ Նալբանդյան. Ֆեդերերը տարբերվում է մյուսներից

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, հայկական արմատներով արգենտինացի Դավիդ Նալբանդյանը գովեստի խոսքեր է ասել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հասցեին:

«Ռոջերը պատմության լավագույն թենիսիստներից է ոչ միայն տիտղոսների ցուցանիշով, այլեւ տարիքի ու թենիսում երկարակեցության առումով: Նա շարունակում է ցուցադրել աներեւակայելի մակարդակ: Նրան հետեւլը հրաշալի է: Ֆեդերերը տարբերվում է մյուսներից, քանի որ նրա տեխնիկան ու հարվածները գրեթե իդեալական են: Հիմնականում դրա պատճառով են նրա մոտ բացակայում վնասվածքներն ու հոգնածությունը: Դա նրան օգնում է շարունակել խաղալ բարձր մակարդակում: Բացի այդ, նա ունի հաղթողի մտածելակերպ»,- Նալբանդյանի խոսքը մեջբերում է Info Bae-ն:

Հիշեցնենք, որ Դավիդ Նալբանդյանը թենիսիստի կարիերան ավարտել էր 2013 թվականին: Կարիերայի ընթացքում նա նվաճել է 11 տիտղոս, 3 անգամ խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչներում, մեկ անգամ՝ եզրափակիչում:

Վերջին շրջանում նա զբաղվում է ավտոսպորտով եւ մասնակցում է ավտոռալիի մրցումների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում