12:45  ,  9 հունվարի, 2019

«Չելսին» կվարձակալի Իգուաինին՝ տրանսֆերային իրավունքը գնելու պարտավորությամբ

Իտալական «Միլանում» վարձավճարով հանդես եկող արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն:

Marca-ի համաձայն՝ անգլիական ակումբը կգնի 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալության իրավունքը՝ հետագայում տրանսֆերային իրավունքը 36 միլիոն եվրոյով ձեռք բերելու պայմանով: Իգուաինի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 12 խաղի, խփել 5 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում