12:10  ,  9 հունվարի, 2019

55 տարվա ընդմիջումից հետո «Տոտենհեմը» 3 անընդմեջ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ

«Տոտենհեմը», Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Չելսիին», երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել լոնդոնյան ակումբի նկատմամբ:

Նախորդ 2 խաղերում «Տոտենհեմը» «Չելսիին» 3:1 հաշվով հաղթել էր Պրեմյեր լիգայում:

«Տոտենհեմը» «Չելսիի» հետ դիմակայություններում նման հաջող շարք ունեցել էր 1961-1963 թվականներին, երբ տարել էր 5 անընդմեջ հաղթանակ, փոխանցում է Opta-ն:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս