11:11  ,  9 հունվարի, 2019

Յուրա Մովսիսյանն առաջարկներ ունի Հայաստանից ու Հունաստանից

Ամերիկյան «Չիկագո Ֆայրից» հեռացած Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել հայրենիքում:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվողն առաջարկներ ունի Հայաստանի ու Հունաստանի առաջնություններից,

2018-ին Յուրա Մովսիսյանը հանդես էր գալիս «Չիկագո Ֆայրում», որի կազմում մասնակցեց MLS-ի ավարտված մրցաշրջանի 4 հանդիպման: Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում» ու «Ռեալ Սոլթ Լեյքում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում