01:52  ,  9 հունվարի, 2019

«Տոտենհեմն» ուժեղ էր «Չելսիից»

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Տոտենհեմի» եւ «Չելսիի» մասնակցությամբ: Անգլիացի հարձակվող Հարի Քեյնի միակ գոլը հաղթանակ բերեց «Տոտենհեմին»՝ 1:0:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու «Բարթոն Ալբիոնը», որոնց առաջին հանդիպումը հունվարի 9-ին է:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 26, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում