23:10  ,  8 հունվարի, 2019

«Փյունիկը» Թուրքիայում կխաղա 4 թիմի հետ

Երեւանի «Փյունիկը» հունվարի 21-ից փետրվարի 3-ը մարզումային հավաք կանցկացնի Թուրքիայի Ալանիա քաղաքում:

Ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կանցկացնի նաեւ չորս ստուգողական հանդիպումներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկի» մրցակիցները կլինեն բուլղարական «Սլավիան» ու «Մոնտանան», ուկրաինական  «Ալեքսանդրիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում