20:12  ,  8 հունվարի, 2019

Պորտուգալացի Պեպեն կարիերան կշարունակի հայրենիքում

Թուրքական «Բեշիկթաշի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Պեպեն կարիերան կշարունակի հայրենիքում։ Պորտուգալացի պաշտպանը վերադարձել է «Պորտու», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

35–ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ, որի կազմում հանդես է եկել 2004–2007 թվականներին, մասնակցել է 84 հանդիպման, խփել 7 գոլ։

Դեկտեմբերին Պեպեն խզել էր պայմանագիրը «Բեշիկթաշի» հետ եւ անվճար է տեղափոխվել «Պորտու»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում