18:47  ,  8 հունվարի, 2019

«Բարսելոնան» կունենա նոր խաղացող

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հայտարարել է ֆրանսիական «Թուլուզի» խաղացող Ժան–Կլեր Տոդիբոյի հետ համաձայնության հասնելու մասին։ 18–ամյա ֆրանսիացի պաշտպանը կատալոնական ակումբին կմիանա հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Տոդիբոյի պայմանագիրը «Թուլուզի» հետ ավարտվում է ամռանը, եւ նա անվճար կտեղափոխվի «Բարսելոնա»։

Տոդիբոն «Թուլուզի» սան է, ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2018–ին։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ, ստացել 3 դեղին քարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում