16:41  ,  8 հունվարի, 2019

Հայ շախմատիստի հաջողությունն Իտալիայում

Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը նվաճել է Իտալիայում կայացած «Վերգանիի Գավաթ» շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը:

Հայ գրոսմայստերները 9 տուրերում տարել է 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 6.5 միավորով միանձնյա զբաղեցրել առաջին տեղը: Տեր-Սահակյանը նաեւ 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրել է ուկրաինացի Վիտալի Բերնադսկին, իսկ ռուս Ալեքսեյ Դրեեւը նույնքան միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը տարել է 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտել հաշտությամբ եւ 5.5 միավորով գրավել 8-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են 17 երկրների 42 շախմատիստներ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս