Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը նվաճել է Իտալիայում կայացած «Վերգանիի Գավաթ» շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը:
Հայ գրոսմայստերները 9 տուրերում տարել է 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 6.5 միավորով միանձնյա զբաղեցրել առաջին տեղը: Տեր-Սահակյանը նաեւ 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրել է ուկրաինացի Վիտալի Բերնադսկին, իսկ ռուս Ալեքսեյ Դրեեւը նույնքան միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը տարել է 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտել հաշտությամբ եւ 5.5 միավորով գրավել 8-րդ տեղը:
Մրցաշարին մասնակցել են 17 երկրների 42 շախմատիստներ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում