13:35  ,  8 հունվարի, 2019

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները նորամուտն են նշել ղազախական ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը տեղափոխվել են ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբ, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Աբրամյանն ու Մկրտիչյանը նոր ակումբում նորամուտը նշել են Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաուն» 71-73 հաշվով պարտվել է ալբանական «ԿՍ Տեուտային»:

Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 35 րոպե եւ վաստակել 10 միավոր, իսկ Արագադ Աբրամյանը խաղացել է 21 րոպե ու հավաքել 17 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում