18:14  ,  7 հունվարի, 2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ. Հնարավոր չէ գտնել ավելի լավ ակումբ

Մադրիդի «Ռեալը» հատարարել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի տրանսֆերի մասին։

«Սա իմ կյանքի ամենակարեւոր օրն է։ Մանկուց երազել եմ հանդես գալ «Ռեալում»։ Հնարավոր չէ գտնել ավելի լավ ակումբ։ Խոստանում եմ ցուցադրել հնարավորություններիս առավելագույնը»,– Դիասի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։

19–ամյա ֆուտբոլիստը կնքել է 6 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո։ Դիասը «Մալագայի» սան է, 2013–ին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա, իսկ 2016–ին նշել նորամուտն անգլիական թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում