01:34  ,  7 հունվարի, 2019

Մեսիի եւ Սուարեսի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Խետաֆեին»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: «Բարսելոնայի» կազմում աչքի ընկան արգենտինացի Լիոնել Մեսին եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսը:

Կատալոնական ակումբը 40 միավորով առաջինն է եւ արդեն 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)

Խայմե Մատա, 43 – Լիոնել Մեսի, 20, Լուիս Սուարես, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում