14:31  ,  6 հունվարի, 2019

«Չելսին» 56 միլիոն եվրո է առաջարկում Կավանիի համար

Լոնդոնի «Չելսին» ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի համար առաջարկում է 56 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը: Անգլիական ակումբը պատրաստ է տրանսֆերն իրագործել արդեն այս ամիս:

Կավանին եւս ցանկանում է ձմռանը փոխել ակումբը: Նա գոհ չէ իր կարգավիճակից փարիզյան թիմում, որը հարձակման գծում նախապատվությունը տալիս է ֆրանսիացի Կիլիան Մբապեին եւ բրազիլացի Նեյմարին:

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» եւ իտալական «Նապոլին»:

31-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս