15:20  ,  6 հունվարի, 2019

Մյունխենի «Բավարիան» ունի նոր խաղացող

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել 18-ամյա ամերիկացի պաշտպան Քրիս Ռիչարդսի հետ:

Ամերիկյան «Դալլասի» խաղացողն մրցաշրջանի առաջին կեսը վարձակալությամբ հանդես էր գալիս «Բավարիայի» երիտասարդական թիմում եւ տպավորիչ խաղով աչքի է ընկել երիտասարդական Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Goal.com-ը:

Տրանսֆերի արժեքը կազմել է 1.5 միլիոն, որը կարող է աճել բոնուսների շնորհիվ: Պայմանագրով նաեւ նախատեսված է, որ Ռիչարդսի հաջորդ հնարավոր տրանսֆերից ամերիկյան ակումբը կստանա  40 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում