23:22  ,  5 հունվարի, 2019

Անգլիայի Գավաթ. «Արսենալը» շարժվում է առաջ

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բլեքպուլի» նկատմամբ եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: «Արսենալից» առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի 19-ամյա հարձակվող Ջո Ուիլոքը:

Այս խաղում Ունաի Էմերիի գլխավորած թիմը հանդես չէր գալիս ուժեղագույն կազմով, իսկ վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից:

Անգլիայի Գավաթի չորրորդ շրջանի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Բլեքպուլ» - «Արսենալ»՝ 0:3

Ջո Ուիլոք, 11, 37, Ալեքս Իվոբի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս