16:33  ,  5 հունվարի, 2019

Զավեն Բադոյանի գոլը չօգնեց Արեւմտյան Հայաստանի հավաքականին

Մարսելում հավաք անցկացնող ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորությամբ ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Նիմի» երկրորդ թիմի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, Երեւանի «Արարատի» խաղացող Զավեն Բադոյանը, սակայն առաջին խաղակեսում ֆրանսիական ակումբը պատասխանեց 2 գոլով: Ընդմիջումից հետո դաշտի տերերն աչքի ընկան եւս 2 անգամ:

Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում հավաքին մասնակցում են 21 ֆուտբոլիստներ: Հունվարի 9-ին հայկական թիմն ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ ֆրանսիական «Տուլոնի» հետ:

Նախորդ տարվա հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ Լոնդոնում մասնակցել էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով