Cool as you like @juanmata8 pic.twitter.com/modKbYx66V
— The Emirates FA Cup (@EmiratesFACup) January 5, 2019
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ):
Երրորդ շրջանում մանչեսթերցիները տնային խաղում 2:0 հաշվով հաղթեցին Չեմպիոնշիփի հետնապահներից «Ռեդինգին»: Դաշտի տերերից առաջին խաղակեսում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ խաղն անցկացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ եւ տարավ 5-րդ հաղթանակը: Նախորդ 4 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում հաղթել էր «Բորնմութին» (4:1), «Կարդիֆին» (5:1), «Հադերսֆիլդին» (3:1) եւ «Նյուքասլին» (2:0):
Անգլիայի Գավաթի չորրորդ շրջանի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:
Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 2:0
Խուան Մատա, 22 (11մ), Ռոմելու Լուկակու, 45+4
@RomeluLukaku9 makes no mistake. pic.twitter.com/zNkxctYSuX
— The Emirates FA Cup (@EmiratesFACup) January 5, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում