17:11  ,  5 հունվարի, 2019

Անդրեյ Տալալաեւի հետ աշխատած 33-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Փյունիկին»

Ռուսական «Տամբովի» ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Շեւչուկը մոտ է Երեւանի «Փյունիկ» տեղափոխվելուն:

Matchtv.ru-ի համաձայն՝ կողմերի միջեւ բանակցությունները ավարտական փուլում են. դա հաստատել է նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը:

33-ամյա Շեւչուկը  Տալալաեւի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում խաղացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 10 խաղի, խփել մեկ գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս