12:10  +04,  5 հունվարի, 2019

Ծնվել է Քոնոր Մաքգրեգորի երկրորդ զավակը (ֆոտո)

Ծնվել է խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի երկրորդ զավակը: Այդ մասին 30-ամյա մարզիկը գրել է սոցցանցերում՝ չնշելով երեխայի սեռը:

«Տուն եմ ուղեւորվում իմ 2 առողջ երեխաների ու էներգիայով լի սուպերմամայի հետ: 2019 թվականը մեկնարկեց հրաշալի: Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար»,- գրել է Մաքգրեգորը՝ հրապարակելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

View this post on Instagram

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ