23:09  ,  4 հունվարի, 2019

Դոհա. Նովակ Ջոկովիչը պարտվեց կիսաեզրափակիչում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում հանդիպեց 24-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստ-Ագուտի հետ: Սերբ թենիսիստը պարտություն կրեց երեք սեթում՝ 6:3, 6:7 (6:8), 4:6:

Եզրափակիչում Բաուտիստա-Ագուտի մրցակիցը կլինի չեխ Թոմաշ Բերդիխի եւ իտալացի Մարկո Չեկինատոյի դիմակայության հաղթողը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1.3 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում