00:16  ,  5 հունվարի, 2019

«Լիվերպուլը» վաճառել է հարձակվողի

«Լիվերպուլի» հարձակվող Դոմենիկ Սոլանկեն տեղափոխվել է «Բորնմութ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալ ենք Դոմենիկին «Լիվերպուլում» ունեցած ավանդի համար եւ մաղթում ենք լավագույն ապագա»,- ասվում է «Լիվերպուլի» հաղորդագրությունում:

21-ամյա անգլիացի հարձակվողը «Բորնմութի» հետ կնքել է երկարատեւ պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 21 միլիոն երո:

Սոլանկեն 2017-ին ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Չելսիից» եւ պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա խաղադաշտ դուրս չի եկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում