22:43  ,  3 հունվարի, 2019

Յանա Եգորյանի շնորհավորանքը

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի համար հայ երկրպագուներին շնորհավորել է Ամանորի ու Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հայ մարզուհու հայրը՝ Կարապետ Կարապետյանը, բնակվում է Երեւանում: Օլիմպիական չեմպիոնը հոր հետ հանդիպել էր 2017 թվականին՝ 17 տարվա ընդմիջումից հետո: 2018 թվականին Յանան երկու անգամ ժամանեց Հայաստան: Առաջին դեպքում ընտանիքի հետ հանգտյան օրերն անցկացնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Երեւանում կայացած սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությանը հետեւելու համար:

Ավարտված մրցաշրջանում 25-ամյա մարզուհին աշխարհի առաջնության անհատական պայքարում գրավել էր երրորդ տեղը, ինչպես նաեւ Ռուսաստանի թիմի կազմում դարձել էր փոխչեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում