01:57  ,  3 հունվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ անընդմեջ հաղթանակը Սուլշերի ղեկավարությամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Նյուքասլին» եւ չորրորդ հաղթանակը տարավ չորս հանդիպումներւոմ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ:

Մանչեսթերյան թիմին հաղթանակ բերեցին բելգիացի Ռոմելու Լուկակուի եւ անգլիացի Մարկուս Ռեշֆորդի գոլերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով 6-րդն է եւ 3 միավոր է հետ 5-րդ տեղում գտնվող «Արսենալից»:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 64, Մակուս Ռեշֆորդ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում