17:11  ,  2 հունվարի, 2019

«Չելսին» 64 միլիոն եվրոյով «Բորուսիայից» գնեց Կրիստիան Պուլիշիչին

Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա խաղացող Կրիստիան Պուլիշիչի տրանսֆերային իրավունքը: Գերմանական ակումբը ամերիկացի կիսապաշտպանի համար կստանա 64 միլիոն եվրո, հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը Պուլիշիչը վարձակալությամբ կշարունակի հանդես գալ «Բորուսիայում», իսկ ամռանը կմիանա անգլիական ակումբին: Ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում