20:25  ,  31 դեկտեմբերի, 2018

Կարեն Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ միջազգային մրցաշարերի հաղթողներ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթել են միջազգային մրցաշարերում:

Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Լորկա քաղաքում մասնակցել է 7-րդ միջազգային փառատոնի ուժեղագույնների մրցաշարին եւ 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղը բաժանած հինգ գրոսմայստերները հայ շախմատիստից հետ են մնացել մեկական միավոր:

Հայկ Մարտիրոսյանը հաղթողի կոչումը նվաճել է Շվեյցարիայի Ցյուրիխում քաղաքում անցկացված 47-րդ Սուրբծննդյան մրցաշարում: Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով է զբաղեցրել առաջին տեղը: Եվս չորս շախմատիստներ վաստակել են 5.5-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում