19:06  ,  31 դեկտեմբերի, 2018

Հայկական սպորտի աստղերի ամանորյա շնորհավորանքները

Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ NEWS.am Sport-ի ընթերցողներին, հայ մարզասերներին շնորհավորել են հայկական սպորտի աստղեր, ծանրամարտի 2018թ. աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, հունահռոմեական ըմբշամարտի 2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC Internationl Silver-ի տիտղոսակիր Արամ Ավագյանը, հեծանվասպորտի 2018թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը, 2018թ. աշխարհի առաջնության օղակների վարժությունում չորրորդ տեղը գրաված Արթուր Թովմասյանը, պրոֆեսիոնալ ռինգում 12 տարած բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը եւ ջրացատկի 2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հարությունյանը եւ ջրացատկորդ Ազատ Հարությունյանը:

NEWS.am Sport-ի խմբագրակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ հայ մարզիկներին 2019 թվականին մաղթում մեծ հաղթանակներ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնական տիտղոսներ եւ 2020թ. Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բազմաթիվ ուղեգրեր:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով