15:16  ,  31 դեկտեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Օքլենդի մրցաշարին

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ձախ ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվել է Նոր Զելանդիայում կայանալիք Օքլենդի մրցաշարի մասնակցությունից: Հայ մարզուհուն կփոխարինի գերմանացի Լաուրա Զիգեմուդը, որն առաջին շրջանում հունվարի 2-ին կմրցի Australian Open-ի գործող հաղթող Կարոլին Վոզնյացկու հետ, փոխանցում է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Գասպարյանը տարին ավարտել էր WTA-ի վարկանիշային աղյուսակի 92-րդ տեղում: Տեւական ընդմիջումից հետո նա վերադարձել էր լավագույն 100-յակ:

2018-ին 24-ամյա Գասպարյանը ծանր վնասվածքի ու 3 վիրահատությունների պատճառով բաց էր թողել մոտ 4 ամիս: Այս տարի նա նվաճել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում