17:17  ,  31 դեկտեմբերի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը 9 միլիոն դոլար կստանա Նացուկավայի հետ մենամարտի համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը 9 միլիոն դոլար կստանա ճապոնացի քիկբռնցքամարտիկ Տենսին Նացուկավայի հետ մենամարտի համար: Այդ մասին 41-ամյա ամերիկացին հայտնել է սոցցանցերում:

Կայացել է նաեւ 2 մարտիկների կշռման արարողությունը: Մեյվեզերի քաշն է 66,7 կգ, իսկ Նացուկավայինը՝ 62,1 կգ:

Բռնցքամարտի կանոններով մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին Ճապոնիայի Սայտամա քաղաքում կայանալիք Rizin մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում