13:20  ,  31 դեկտեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Բաց թողեցի իմ շանսերը Ջոկովիչի դեմ մրցախաղում (ֆոտո)

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Աբու Դաբիում անցկացված Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարը, որում գրավել էր երրորդ տեղը:

«3 դրական օրեր Աբու Դաբիում: Ես մարզվում էի այստեղ եւ անցկացրի իրական մրցախաղեր: Սա հրաշալի միջոց էր մրցաշրջանը սկսելու համար: 2 անգամ խաղացի Դոմինիկ Տիմի հետ եւ մեկ անգամ՝ Ջոկովիչի: Նրանք տարբեր մրցակիցներ ու տարբեր խաղաոճերով թենիսիստներ են: Նրանց դեմ խաղալը հրաշալի պրակտիկա է ինձ համար:  

Անցկացրեցինք լավ մրցախաղեր, եղան դիտարժան խաղարկումներ: Ջոկովիչի դեմ խաղում շանսեր ունեցա մեկնարկային գեյմերում, սակայն բաց թողեցի դրանք»,- մոսկվացի 22-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խաչանովը 2 սեթում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, իսկ երրորդ տեղի համար մրցախաղում ուժեղ էր գտնվել ավստրիացի Դոմինիկ Տիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս