20:07  ,  30 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ շրջանցեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկու պարտություններից հետո մրցեց «Սաութհեմփթոնի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» 47 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ հետ թողնելով «Տոտենհեմին», որն ունի 45 միավոր: Առաջատար «Լիվերպուլը» վաստակել է 54 միավոր:

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Պյեր-Էմիլ Հոյբերգ, 37 - Դավիդ Սիլվա, 10, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 45, ինքնագոլ, Սերխիո Ագուերո, 45+3

Հեռացում՝ Պյեր-Էմիլ Հոյբերգ («Սաութհեմփթոն»), 85

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 2:0

Քրիս Վուդ, 15, Դուայթ Մաքնիլ, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով