18:33  ,  30 դեկտեմբերի, 2018

Աբու Դաբի. Կարեն Խաչանովը՝ երրորդ մրցանակակիր

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է Աբու Դաբիում անցկացված ցուցադրական մրցաշարի երրորդ տեղի մրցանակը: Խաչանովը պետք է մրցեր իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, սակայն կիսաեզրափակիչում հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին պարտվելուց հետո Նադալը չի ցանկացել եւս մեկ հանդիպում անցկացրել:

Կարեն Խաչանովը հանդիպել է ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որին հաղթել էր առաջին շրջանում եւ դուրս էր եկել կիսաեզրափակիչ: Խաչանովը երկրորդ անգամ էլ Տիմի նկատմամբ հասել է առավելության՝ 6:3, 4:6, 10:3:

Հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը Կեւին Անդերսոնին պարտության է մատնել 4:6, 7:5, 7:5 հաշվով: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ջոկովիչը հաղթել էր Խաչանովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում