17:52  ,  30 դեկտեմբերի, 2018

Կանտեի գոլը հաղթանակ բերեց «Չելսիին»

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» ստադիոնում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի միակ գոլը:

«Չելսին» 43 միավորով չորրորդն է եւ 5 միավոր առաջ է «Արսենալից»: Երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 19 խաղից հետո ունի 44 միավոր:

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)

Նգոլո Կանտե, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում