Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում առանձնացրեց անցնող տարվա լավագույն և վատագույն խաղերը, նաև պատմեց նոր տարում իր նպատակների մասին:
«Ավարտվող տարվա լավագույն խաղն անցկացրել եմ «Ուրալի» կազմում` «Ռոստովի» դեմ: Հաջող հանդիպում անցկացրեցի, դարձա նաև գոլի հեղինակ:
Իսկ ահա վատագույն խաղը Ջիբրալթարի հավաքականից Երևանում կրած անակնկալ պարտությունն էր, որը դառը հետք թողեց:
2019-ում իմ նպատակները հետևյալն են. ամրապնդվել «Ուրալի» մեկնարկային կազմում և որքան հնարավոր է շատ հանդիպումներ անցկացնել, նաև օգնել մեր ազգային հավաքականին լավ արդյունքներ գրանցել: Ցանկանում ենք վերադարձնել երկրպագուների հավատը: Հավատում եմ, որ միասին մենք կարող ենք նորանոր հաջողություններ կերտել:
Ցանկանում եմ շնորհավորել հայկական ֆուտբոլի բոլոր ներկայացուցիչների և մեր հավատարիմ երկրպագուների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- նշեց Հարոյանը:
Մրցաշրջանի առաջին հատվածում 26-ամյա Հարոյանը 12 հանդիպում է անցկացրել «Ուրալի» կազմում, 9 խաղ` առաջնությունում, 3 խաղ` Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում