23:23  ,  29 դեկտեմբերի, 2018

«Արսենալը» 5 գոլ բաց թողեց «Լիվերպուլից» (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալն» առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի հյուրընկալվեց առաջատար «Լիվերպուլին» եւ պարտվեց 1:5 հաշվով: «Լիվերպուլի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն (տեսանյութ): 

«Լիվերպուլը» շարունակում է մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում միակ անպարտելի թիմը եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 54 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմն» ունի 45 միավոր, իսկ «Արսենալը» 38 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 5:1

Ռոբերտո Ֆիրմինո, 14, 16, 63, (11մ), Սադիո Մանե, 32, Մոհամեդ Սալահ, 45+2 (11մ) - Էնսզլի Մեյթլանդ-Նիլզ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով