01:22  ,  30 դեկտեմբերի, 2018

«Միլանն» ընդհատեց անհաջող շարքը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Միլանն» ընդունեց «Սպալին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Տանտերերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը (տեսանյութ):

Իտալիայի առաջնության նախորդ 4 խաղերում «Միլանը» հաղթանակ չէր տարել եւ չէր կարողացել գոլ խփել:

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի գլխավորած հավաքեց 31 միավոր եւ բարձրացավ 5-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Միլան» - «Սպալ»՝ 2:1

Սամու Կաստելյեխո, 16, Գոնսալո Իգուաին, 64 - Անդրեա Պետանյա, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով