22:57  ,  29 դեկտեմբերի, 2018

«Նապոլին» տնային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 19-րդ տուրում «Նապոլին» սեփական դաշտում 3:2 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ (տեսանյութ):

Նեապոլցիներից դուբլի հաղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը, իսկ հաղթական գոլը խաղի վերջնամասում խփեց բելգիացի Դրիս Մերտենսը:

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 44 միավորով երկրորդ տեղում է եւ շարունակում է 9 միավոր զիջել առաջատար Թուրինի «Յուվենտուսին»:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Նապոլի» - «Բոլոնիա»՝ 3:2

Արկադիուշ Միլիկ, 16, 51, Դրիս Մերտենս, 88 - Ֆեդերիկո Սանտանդեր, 37, Դանիլո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով