16:17  ,  29 դեկտեմբերի, 2018

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երեւանյան հավաքն ավարտել է ընկերական խաղով

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 23-28-ը հավաք է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի վերջին օրը Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցել է «Ֆուտզալ բիզնես լիգայի» հավաքականի հետ եւ հաղթել 13:6 (10:1) հաշվով:

Հունվարի 3-ից Հայաստանի հավաքականը կվերսկսի մարզումները՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական փուլին:

Հավաքին մասնակցում էին հետեւյալ խաղացողները.

Դարպասապահներ

Սարգիս Ասկաջյան, «Ռասինգ» (Լիբանան)

Արթուր Մկրտչյան, «Լեո» 

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչիկ Մանուկյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Շիրակ»

Դավիթ Սուջյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում