18:24  ,  29 դեկտեմբերի, 2018

Արթուր Գեւորգյան. Առջեւում մարզական դժվարին տարի է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն ամփոփել է ավարտվող տարին ու շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:

«Անցնող տարում հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերում, ինչպես նաեւ Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային առաջնություններում նվաճել են 51 մեդալ: Այս տարի տեղի չեն ունեցել մեծահասակաների Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ: Այս տարի մեր բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները բավարար են, սակայն առջեւում սպասվում է մարզական դժվարին տարի: 2019-ը նախաօլիմպիական է, ուստի մեզանից պահանջվում է լինել էլ ավելի աչալուրջ եւ հետեւողական: Բոլորիս մաղթում եմ հաջողությունների ու հաղթանակաների տարի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծունդն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Գեւորգյանը վերընտրվել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ չեն ընդունում ընտրության արդյունքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում