20:31  ,  28 դեկտեմբերի, 2018

Աբու Դաբի. Խաչանովը կիսաեզրափակիչում պարտվեց Ջոկովիչին եւ կխաղա Նադալի հետ

Աբու Դաբիում ընթացող թենիսի ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակիչում Ռուսաստանի առաջին ռակետ, 22-ամյա Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ, որն ուներ մեծ առավելություն: Սերբ թենիսիստը հաղթեց երկու սեթում՝ 6:4, 6:2: Պայքարը տեւեց 1 ժամ 4 րոպե: 

Հիշեցնենք, որ առաջին մրցախաղում Կարեն Խաչանովը 7:6, 6:3 հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին: 

Դեկտեմբերի 29-ին կայանալիք եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնը, որը 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին: Խաչանովն ու Նադալը կմրցեն երրորդ տեղի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս