19:09  ,  28 դեկտեմբերի, 2018

Ռոբինյոն համալրել է Թուրքիայի առաջնության առաջատարի կազմը

Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող, բրազիլացի հարձակվող Ռոբինյոն Թուրքիայում փոխել է ակումբը:

34-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի առաջնության ընթացիկ 9-րդ տեղում գտնվող «Սիվասսպորից» տեղափոխվել է առաջին տեղում գտնվող «Իստանբուլ Բաշակշեհիր», հաղորդում է ստամբուլյան ակումբի պաշտոնական կայքը:

Ընթացիկ առաջնության 16 խաղում Ռոբինյոն խփել է 8 գոլ: Նա «Սիվասսպոր» էր տեղափոխվել 2018թ. հունվարին:

Ռոբինյոն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ բրազիլական «Սանթոսում» եւ «Աթլետիկո Մինեյրոյում», իտալական «Միլանում», չինական «Գուանչժոու Էվերգրանդում»: Բրազիլիայի հավաքականում նա անցկացրել է 100 հանդիպում, խփել է 29 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում