Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման եւ պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունը, փոխանցում են Նախագահի մամուլի ծառայությունից:
Փաշիկ Ալավերդյանին պարգեւատրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարվա լավագույն մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ Երեւանում բնակարան էր նվիրել Փաշիկ Ալավերդյանին:
Ֆոտո՝ Նախագահի մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում