16:04  ,  28 դեկտեմբերի, 2018

Փաշիկ Ալավերդյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառա­յու­թյուն­ների համար» երկրորդ աստիճանի մեդալով է (ֆոտո)

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառա­յու­թյուն­ների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման եւ պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունը, փոխանցում են Նախագահի մամուլի ծառայությունից:

Փաշիկ Ալավերդյանին պարգեւատրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարվա լավագույն մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ Երեւանում բնակարան էր նվիրել Փաշիկ Ալավերդյանին:

Ֆոտո՝ Նախագահի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում