15:41  ,  28 դեկտեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Պետք է տակտիկապես պատրաստվեմ Ջոկովիչի դեմ մրցախաղին (ֆոտո)

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Աբու Դաբիում ընթացող ցուցադրական մրցաշարի առաջին մրցախաղում 7:6, 6:3 հաշվով հաղթել է ավստրիացի Դոմինիկ Տիմին: Կիսաեզրափակիչում մոսկվացի 22-ամյա թենիսիստի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:

«Պետք է տակտիկապես պատրաստվեմ այդ մրցախաղին: Տեսնենք, թե ինչպես կխաղանք թ՛ե ես, թե՛ Ջոկովիչը: Հիմա միայն մրցաշրջանի մեկնարկն է: Նովակի համար այդ մրցախաղն այստեղ կլինի առաջինը, իսկ ինձ համար՝ երկրորդը: Ակնկալում եմ լավ խաղ ու համառ պայքար:

Ինձ դուր է գալիս խաղալ Աբու Դաբիում: Այս տարի մրցաշարն ուժեղ կազմ է հավաքել: Այստեղ խաղալը հրաշալի փորձություն է»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է The National-ը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տարին ավարտել է ATP-ի դասակարգման աղյուսակի 11-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս