16:43  ,  28 դեկտեմբերի, 2018

«Փյունիկի» կիսապաշտպանը ստացել է «Երկրպագուների համակրանք» մրցանակը

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Երեւանի «Փյունիկի» երկրպագուների ակումբի կողմից արժանացել է «Երկրպագուների համակրանք» մրցանակին, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում 21-ամյա Հայրապետյանը մասնակցել է 13 խաղերի, որոնցից 7-ում հանդես է եկել մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում