14:44  ,  28 դեկտեմբերի, 2018

Միհրան Հարությունյան. Սիրեք ձեր հայրենիքը

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մարզումային տեսանյութ է հրապարակել սոցցանցերում:

«Մենամարտին պատրաստվելը պատասխանատու պահ է, բայց ոչ պակաս պատասխանատու է ներկայացնել երկրի դրոշն ու զինանշանը։ Սիրեք ձեր Հայրենիքը»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր): Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում 29-ամյա մարզիկն առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: 

Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել  սերբ Դավոր Շտեֆանեկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս