13:05  ,  28 դեկտեմբերի, 2018

Լեւոն Պաչաջյանը եւս մեկ տարի կխաղա Շվեդիայում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մեկ տարով երկարաձգել է շվեդական «Լինչեպինգի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

35-ամյա ֆուտբոլիստը շվեդական ակումբում կխաղա մինչեւ 2019 թվականի ավարտը:

«Լինչեպինգը» հանդես է գալիս Շվեդիայի երրորդ դիվիզիոնի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Լեւոն Պաչաջյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2004-2012-ը՝ 37 խաղում խփելով 2 գոլ: Նա 2013 թվականից է խաղում Շվեդիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս